27-ամյա Թոնի Ուիլոուբին, որը տառապում է մաշկի քաղցկեղով, համացանցում տեղադրել է իր շոկային սելֆիները, որոնց վրա կարելի է տեսնել նրա դեմքը ծածկող արյունոտ սպիներ: Իսկ արել է դա նա այն պատճառով, որպեսզի աշխարհն իմանա սոլյարիների վտանգավորության մասին, որոնք էլ քաղցկեղի պատճառ են դարձել:
«Եթե Դուք սոլյարի չգնալու պատճառ եք փնտրում, ահա այն: Այսպիսի տեսք ունի քաղցկեղի բուժումը», - գրել է Թոնին:
Թոնին մեծացել է Քենտուկիում եւ դեռահաս տարիքից 4-5 անգամ սոլյարի է գնացել: Նա նույնիսկ անհատական սոլյարի ունի տանը: Այնտեղ Թոնին ու իր ընկերուհիները բավականին շատ ժամանակ էին անցկացնում ամեն օր՝ նույնիսկ չկասկածելով, որ դա կարող է վտանգավոր լինել:
Սակայն 6 տարի անց նրա ընկերուհիներից մեկի մոտ մաշկի քաղցկեղ են ախտորոշել, եւ անհանգստացած Թոնին գնացել է բժշկի: Նա ընդամենը 21 տարեկան էր, երբ նրա մոտ քաղցկեղ ախտորոշվեց: Վերջին տարիներին նա հինգ կարցինոմա է ունեցել: Ամեն 6-12 ամիսը մեկ նա ստիպված է գնալ բժշկի եւ հեռացնել ուռուցքները: Բացի այդ՝ նա ստիպված է բուժման նաեւ այլ մեթոդներ օգտագործել, որոնց թվում է հեղուկ ազոտը, որոնց միջոցով սառեցնում են ուռուցքները:
«Միշտ արեւայրուկի քսուկ օգտագործեք, - խորհուրդ է տալիս Թոնին, - Դուք ընդամենը մեկ մաշկ ունեք եւ պետք է հոգ տանեք դրա մասին: Սովորեք ուրիշների սխալների վրա: Թույլ մի տվեք, որ արեւայրուկ ունենալու ցանկությունը զրկի Ձեզ ձեր երեխաներին մեծացնելու հնարավորությունից: Դա իմ ամենամեծ սարսափն է, քանի որ ես երկու տարեկան որդի ունեմ»:
Թոնին նաեւ խորհուրդ է տալիս դիմել բժշկի մաշկի վրա ցանկացած կասկածելի գոյացությունների ի հայտ գալու դեպքում, քանի որ մելանոման սպանում է,իսկ մաշկի քաղցկեղի մնացած տեսակները աղավաղում են արտաքինը, նոր միայն սպանում:









