Սրտի կաթվածով հիվանդները մահանալու ավելի շատ հավանականություն ունեն, եթե նրանց հիվանդանոց են բերում գիշերը կամ հանգստյան օրերին։ Այդպիսին են նոր լայնածավալ հետազոտության տվյալները։

Մայո կլինիկայի հետազոտողներ դոկտոր Հենրի Թինգը եւ նրա գործընկերները վերլուծեցին 48 հետազոտություններ, որոնք ընդհանուր առմամբ ներառում էին 1,9 միլիոն հիվանդների տվյալները, որպեսզի գնահատեն սրտի կաթվածով գիշերով եւ հանգստյան օրերին հիվանդանոց բերվող խնամակալների մահացության ռիսկը։ Հետազոտությունները կատարվել են Կանադայում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։

Փորձագետները եկան այն եզրակացության, որ սրտի կաթվածով խնամակալները, որ հիվանդանոց են հասցվել ոչ աշխատանքային ժամերին, այնտեղ մահանալու 5 տոկոս ավելի հավանականութուն են ունեցել եւ դուրս գրվելուց 30 օր հետո էլ, քան նրանք, ովքեր բերվում են աշխատանքային ժամերին։ Դա հանգեցրեց տարեկան լրացուցիչ 6000 մահերի միմիայն Միացյալ Նահանգներում, BMJ ինտերնետ-պարբերականում հրապարակված տվյալների համաձայն, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Ըստ գիտնականների, անհրաժեշտ են հետագա հետազոտություններ բացահայտելու համար այն գործոնները, որոնք հանգեցնում են բժշկական օգնության ցուցաբերման տարբեր մակարդակների աշխատանքային եւ ոչ աշխատանքային ժամերին։ Օրինակ, այդ գործոններից են անձնակազմի քանակը եւ նրանց գիտելիքների մակարդակը ։