Հնդկաստանում՝ Մումբայի Bombay exhibition centre-ում մայիսի 13-ին բացվել է երկրում ամենամեծ IPHEX (Indian Pharmaceutical and Healthcare Expo) դեղագործական ցուցահանդեսը, որին մասնակցում են տասնյակ տեղական ընկերություններ: Այցելուների կարգավիճակով հրավիրվել են պատվիրակություններ աֆրիկյան տարածաշրջանից, Լատինական Ամերիկայից, Ասիայից, Մերձավոր Արեւելքից : Հրավիրվածների թվում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը:
Հնդկաստանի կառավարության կողմից կազմակերպված այս միջոցառման նպատակն է՝ աշխարհին ցուցադրել տեղական դեղագործների հնարավորությունները: Ցուցահանդեիսն ներկայացված են ինչպես դեղարտադրության ժամանակակից տեխնոլոգիաները, այնպես էլ պատրաստի արտադրանքը: Ներկայացված է նաեւ բուժիչ կոսմետիկա:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ոլորտի պատասխանատուները՝ Հնդկաստանի եւ Մախարաշտրա նահանգի կառավարության նախարարները: Բացման պաշտոնական արարողությունից հետո հյուրերը ծանոթացել են ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված արտադրանքին, շփվել տեղական դեղագործների հետ՝ նրանց արտադրանքին ծանոթանալու եւ գործարար կապեր ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի դեղագործական ոլորտի ներկայացուցիչները մասնակցում են IPHEX -2015-ին հնդկական կողմի հետ Հայաստանի զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակներում:
Ցուցահանդեսին մասնակցում են հետեւյալ ընկերությունները՝ «Արփիմեդ», Երեւանի քիմիա–դեղագործական ֆիրմա, «Բիո–Քիմ», «Մեդիկալ Հորիզոն», «Նատալի Ֆարմ, «Ալֆա–Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Ամիկուս»,«Արմենֆարմ»: Ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Դեղ արտադրողների եւ ներկրողների (ԴԱՆ) միությունը, ինչպես նաեւ ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մայիսի 15-ը:






