Քեյթ Բեթերսբին տարօրինակ ֆոբիա ունի: Նա վախենում է կոճակներից: Կինը պատմել է The Daily Mail-ին, ինչպես է ապրում այս խնդրի հետ:

Ինչպես եւ կանանց մեծամասնությունը, Քեյթը եւս շատ շորեր ունի, սակայն դրանցից եւ ոչ մեկի վրա կոճակ չկա: Նա նույնիսկ աշխատում է երբեք չդիպչել կոճակներին, եթե չկա դրա սուր անհրաժեշտությունը:

«Իմ այս տարօրինակ խնդիրը իրականում լիարժեք ֆոբիա է: Իրականությունն այն է, որ կոճակ տեսնելիս, մանավանդ եթե դրանք փոքր են եւ փայլուն, ես տհաճ զգացումներ եմ ունենում ստամոքսի շրջանում», - պատմում է Քեյթը:

Մնացած կոճակներից շատ կինը ատում է թելից կախված փոքր կլոր կոճակները: Դրանց տեսքը նրա մոտ սրտխառնոց է առաջացնում: Քեյթի համար դժվար է նույնիսկ «կոճակ» բառը գրելը:

Այս ֆոբիան, կարծես թե, շատ հազվադեպ է հանդիպում, սակայն, պարզվում է, դրանով շատ մարդիկ են տառապում: Այն նույնիսկ անվանում ունի՝ կոմպոնոֆոբիա: Այս ֆոբիաով են տառապում մոդել Պոպպի Դելեվինը, դիզայներ Ամանդա Վակելին: Այդպիսի ֆոբիա ուներ նաեւ Սթիվ Ջոբսը:

Քեյթը արել է ամեն հնարավորը՝ ֆոբիայից ազատվելու համար: Նա նույնիսկ հիպնոթերապիայի օգնությանն է դիմել, սակայն առայժմ ոչ մի արդյունքի չի հասել: