Տուժածը՝ 36-ամյա Հանան Մահմուդ Աբդուլ Կարիմը, վիրահատվել է ապրիլի 24-ին եւ շուտով դուրս է գրվել: Որոշակի ժամանակի ընթացքում ամեն ինչ նորմալ էր,  սակայն հանկարծակի կինը որովայնում վիբրացիա է զգացել, նրա մոտ ցավեր են սկսվել, նա կորցրել է շարժվելու ունակությունը:

Կնոջ մայրը նրան նորից հիվանդանոց է բերել, բայց այնտեղ նրան ոչնչով չկարողացան օգնել: Այդ ժամանակ կանայք գնացել են Ալ-Բաշիր պետական հիվանդանոց, որտեղ տուժածին ռենտգեն են արել եւ տեսել օտարածին ինչ-որ առարկա նրա որովայնում: Բժիշկները շտապ վիրահատեցին նրան եւ հանեցին հեռախոսը որովայնից:

Այս գործը հասել Հորդանանի խորհրդարան, եւ պատգամավոր Սալիմ Ալ-Բատայնան կառավարությանը կոչ է արել հեռանալ: Նրա խոսքով՝ այն կառավարությունը, որը հարգում է իր ժողովրդին, պետք է հեռանա այսպիսի դեպքից հետո: Այս դեպքում միայն, նշում է պատգամավորը, կառավարությունը ցույց կտա, որ պատասխանատու է տեղի ունեցածի համար:

Հորդանանի առողջապահության նախարարության ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ այս պատմությունը հորինված է՝ հավելելով, սակայն, որ նախարարությունը պատրաստ է զբաղվել այս գործով: