Անգլիացի Էդրիդ Ջոնսը, աշխատում էր էլեկտրասղոցով՝ ննջասենյակի հատակը վերանորոգելու ժամանակ, երբ պատահաբար կտրեց իր ձեռքը: Սկզբում նա չհասկացավ, որ զրկվել է իր վերջույթից, շոկի պատճառով նա նույնիսկ ցավ չզգաց: Իսկ երբ փորձեց բարձրացնել գետնից փայտի կտորը, չկարողացավ դա անել, քանի որ տեսավ, որ իր ձախ ձեռքը եւս ընկած է գետնին:
Այդ ժամանակ Էդրիդը վախեցավ, որ կարող է արնաքամ լինել եւ վազելով դուրս եկավ, քանի որ տանն այդ պահին ոչ ոք չկար: Վազելով նա հասավ հարեւանների տուն:
Հարեւանները, պարզվեց, բավականին պատրաստված էին եւ ճիշտ կողմնորոշվեցին: Նրանցից մեկը սկսեց զանգել շտապ օգնություն, իսկ երկրորդը դույլի մեջ սառույց լցրեց եւ դրեց այնտեղ կտրած վերջույթը, որպեսզի բժիշկները կարողանան այն կարել: Նա նաեւ կարողացավ կանգնեցնել Էդգարդի արյունահոսությունը:
Royal Glamorgan Hospital-ում տուժածին 9 ժամ տեւած վիրահատություն են արել, որը ընթացքում կարել են վերջույթը: Վիրաբույժ Էնդրյու Բեբբինգթոնը միացրել է ոսկորները, իսկ նրա գործընկեր Դին Բոյսը վերականգնել նյարդերը, արյունատար անոթները եւ մաշկը:
Առաջին վիրահատությունից հետո Ջոնսը հիվանդանոցում 11 օր է անցկացրել, իսկ երկրորդից հետո ֆիզիոթերապիայի կուրս է անցել: Այժմ նա նորից կարողանում է շարժել ձախ ձեռքը, ավտոմեքենա վարել եւ նույնիսկ շարունակել վերանորոգումը: Իսկ ի նշան շնորհակալության՝ նա իրեն օգնած կլինիկային նվիրաբերել է £1,000.











