Ամերիկացի 27-ամյա այգեպանը, ում անունը չի նշվում, անսովոր վնասվածք է ստացել՝ 7-սնատիմետրանոց մեխը մխրճվել է նրա աչքի մեջ: Սակայն հրաշքով նրան հաջողվել է ոչ միայն չվնասել ուղեղը, այլ նաեւ պահպանել տեսողությունը:
Տղամարդը կտրում էր խոտածածկը տրիմերով, երբ օդի ուժեղ հոսանքը բարձրացրել է գետնից 7-սանտիմետրանոց մեխը, որն էլ մխրճվել է նրա աչքի մեջ: Մեխը մխրճվեց թեք անկյան տակ՝ այնքան խորը, որ սուր ծայրով գրեթե դիպավ ձախ աչքին:
Ինչ-որ հրաշքով մեխը չի վնասել աչքի բիբը եւ նյարդերը, սակայն հայտնվել է հենց կենսական կարեւորության անոթների դիմաց՝ այնպես որ այն պետք էր շատ մեծ զգուշությամբ հեռացնել: Վիրաբույժների խոսքով՝ եթե մեխը փոխեր իր ուղղությունը գոնե մեկ միլիմետրով, տղամարդը կզրկվեր տեսողությունից: Սակայն վիրահատությունից հետո այժմ նրա հետ ամեն ինչ կարգին է, նա արդեն դուրս է գրվել: Սկզբում նրա տեսողությունը մի փոքր վատացել էր վնասվածքից հետո, սակայն 8 շաբաթ անց այն վերջնականապես վերականգնվեց, այժմ նրա երկու աչքի հետ էլ ամեն ինչ կարգին է:
Այս վիրահատության մանրամասները՝ համապատասխան պատկերներով, վիրաբույժները հրապարակել են New England Journal of Medicine ամսագրում: Բժիշկների խոսքով՝ չնայած նրան, որ երիտասարդ այգեպանը բավականին դժբախտ պատահարի զոհ է դարձել (այնքան էլ հաճախ չեն մեխերը մխրճվում աչքի մեջ), նա, միեւնույն է, հաջողակ է գտնվել՝ կարողանալով չկորցնել տեսողությունը:








