2014 թվականին առնանդամի կոտրվածքով բժիշկներին 625 տղամարդ է դիմել, հայտնում են Մոսկվայի ուրոլոգները: Հատկանշական է, որ, նրանց խոսքով, այս տղամարդկանց մեծամասնությունը չի կարողացել հստակ բացատրել, ինչպես են ստացել այս վնասվածքը:
Հատկանշական է, որ սեռական օրգանների կոտրվածքները հիմնականում լինում են անհավատարիմ ամուսինների մոտ՝ սիրուհիների հետ հանդիպման ժամանակ: Այդ պատճառով տուժածները հիմնականում փորձում են թաքցնել, ինչ պայմաններում են ստացել կոտրվածքը՝ հաշվի չառնելով, որ բժիշկները հեշտությամբ կարող են պարզել իրական պատճառը: Շատ տղամարդիկ պնդում են, որ վնասվածքը ստացել են ֆուտբոլ խաղալու, մոտոցիկլ վարելու ընթացքում եւ այլն:
Իրականում գոյություն ունեն ֆիզիոլոիգիական նյուանսներ, որոնք թույլ են տալիս բժիշկներին պարզել իրական պատճառը: Մասնավորապես, առնանդամի կոտրվածքը կարող է տեղի ունենալ միայն էրեկցիայի ժամանակ: Այլ կերպ ստանալ այս վնասվածքը գրեթե հնարավոր չէ:
Մասնագետների խոսքով՝ առնանդամի կոտրվածքի դեպքում անհրաժեշտ է հրատապ բժշկական օգնություն՝ սովորաբար, վիրաբուժական միջամտություն: Ժամանակին բժիշկներին չդիմելու դեպքում կոտրվածքի տեղում սպի է ի հայտ գալիս, որը կարող է հանգեցնել առնանդամի դեֆորմացիայի եւ արյունով վատ սնուցման:
Իսկ մինչեւ բժշկին դիմելը պետք է վնասված օրգանի վրա սառույց դնել (ոչ անմիջականորեն մաշկի վրա, այլ կտորի կամ սրբիչի միջոցով), իսկ այնուհետեւ անհապաղ վազել բժշկի մոտ:






