Պսորիատիկ արթրիտը բորբոքային արթրիտի տեսակ է, որը կարող է ձևավորվել պսորիազի դեպքում: Այն այնքան էլ անվնաս չէ, որքան կարող է թվալ: Պարզվում է՝ դրա առկայությունը ավելի հավանական է դարձնում որոշ հիվանդությունների առաջացումը՝ սիրտ-անոթային հիվանդություններից միչև դիաբետ և աչքի հիվանդություններ:
Քլիվլենդի կլինիկայի մասնագետ Էլեյն Հուսնին բացատրում է, որ արթրիտի բուժման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մաշկին և հոդերին, այլ նաև մի շարք այլ հիվանդություններին, որոնք ի հայտ են գալիս դրա դեպքում:
- Սիրտ-անոթային խնդիրներ, դիաբետ, ճարպակալում, մետաբոլիկ համախտանիշ: Բոլոր այս հիվանդությունները շատ հաճախ հետևում են պսորիատիկ արթրիտին:
- Աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդություններ: Օրինակ՝ Կրոնի հիվանդություն և կոլիտ: Գիտնականներն առայժմ չեն կարողանում բացատրել այս հիվանդությունների և պսորիատիկ արթրիտի միջև կապը, սակայն փաստը կայանում է նրանում, որ այդպիսի արթրիտի դեպքում աղեստամոքսային համակարգի խնդիրների ի հայտ գալու հավանականությունը շատ ավելի մեծ է:
- Աչքի աուտոիմունային հիվանդություններ: Բժիշկ Էլեյն Հուսնիի խոսքով՝ պսորիատիկ արթրիտով տառապողների 25 տոկոսը բախվում են նաև աչքի հիվանդությունների հետ:
- Օսթեոպորոզ, լյարդի ճարպակալում, երիկամների քրոնիկ հիվանդություններ, տագնապայնություն ու դեպրեսիա: Այս խնդիրները հանդիպում են պսորիատիկ արթրիտի դեպքում ոչ այնքան հաճախ,որքան վերոնշյալ խնդիրները: Սակայն պսորիատիկ արթրիտի բուժման համար նախատեսված որոշ դեղամիջոցները կարող են ուժեղացնել դեպրեսիայի ախտանիշները: Այդ պատճառով բժիշկներին խորհուրդ են տալիս դրանք նշանակելուց առաջ ավելի երկար մտածել, հատկապես եթե այդ դեղամիջոցները նշանակվում են դեպրեսիային հակված պացիենտներին:






