Դեննի Մեյին Լիվերպուլից բոլորը փոքրիկ տղայի տեղ էին դնում: Իր 25 տարեկանում նա 11 տարեկանի տեսք ունի: Խնդիրը ժառանգական հիվանդությունն է՝ Կալմանի համախտանիշը, որի պատճառով Դեննիի օրգանիզմում չի արտադրվում թեստոստերոնը՝ տղամարդու հորմոնը:
Դենnիին գրեթե բոլորը դեռահասի տեղ էին դնում՝ հրաժարվելով ալկոհոլ վաճառել կամ թույլ տալ սրահ մտնել «մեծերի» համար նախատեսված ֆիլմի դիտումներին: Սակայն ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ նա սկսեց բուժել Կալմանի սինդրոմը թեստոստերոնի կանոնավոր ներարկումների միջոցով (250 մգ ամեն երկու շաբաթ): Այս հորմոնի ներարկումները թույլ տվեցին նրան ավելի հասուն տեսք ձեռք բերել, ինչպես նաեւ զարգացնել մկանային համակարգը:
«20 տարեկանում ես 11 տարեկանի տեսք ունեի, - պատմում է երիտասարդը, - իսկ այժմ, երբ ես տեսնում եմ ծանոոթներիս փողոցում, նրանք ինձ չեն ճանաչում: Այժմ ես ծիծաղում եմ այն ամենի վրա, ինչը ինձ այդքան տանջանքներ էր պատճառում: Ես հիշում եմ, ինչպես մատուցողուհին սրճարանում երեխաների համար նախատեսված մենյու բերեց՝ չնայած նրան, որ ես արդեն չափահաս էի»:
Չնայած նրան, որ Դենին այժմ առնական տղամարդու տեսք ունի, նա դեռեւս ընկերուհի չունի: Իր երկրորդ կեսին նա պլանավորում է գտնել մոտ ապագայում, իսկ առայժմ պատրաստվում է շարունակել օրական 6 000 կալորիա նախատեսող իր դիետան եւ մարզումները:






