ԱՄՆ-ում 25-44 տարեկան կանանց մոտավորապես 12,5% -ը հղիանալու համար դիմում է բժշկական օգնության: Այսպիսին են հիվանդությունների հսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալները 2006-2010 թթ համար: Խոսքը գնում է ինչպես բժշկական խորհրդատվության, այնպես էլ արհեստական բեղմնավորման մասին: 1995 թվականին այս թիվը կազմել է 11,2%:
Արդեն մեկ կամ մի քանի անգամ ծննդաբերած, 35- 39 տարեկան կանանց շրջանում բժշկական օգնության դիմել են 15,8%-ը, ի տարբերություն 1995 թվականի 13,1% -ի: Այս տարիքային խմբի կանանց համար, ովքեր երբեք երեխա չեն ունեցել, տոկոսային չափաբաժինը մի փոքր աճել է՝ ի տարբերություն 1995 թվականի 19,1% -ի, 2006-2010 թվականների ընթացքում այն կազմել է 19,6 %, հաղորդում է Fox News-ը։






