16-49 տարեկան միայնակ կանայք ավելի են հակված հաշմանդամության և առողջական տարատեսակ խնդիրներին: Այս եզրահանգման են եկել հետազոտողները 15 տարբեր երկրների տվյալները վերլուծելուց հետո:

Նրանք հայտնել են, որ առողջական ռիսկերի մակարդակն ավելի բարձր էր ԱՄՆ, Անգլիայի, Դանիայի, Շվեդիայի միայնակ մայրերի մոտ: Հետազոտության հեղինակների խոսքով՝ նրանք առողջական բազմաթիվ խնդիրներ ունեն՝ ներառյալ սիրտ-անոթային հիվանդությունները, հոգեկան առողջության խնդիրները, և մահացության բարձր մակարդակը:

Երկար ժամանակ շատ հետազոտողներ հետաքրքված էին մայրության և առողջության միջև կապով, այնինչ միայնակ մայրերը այնքան էլ լավ ուսումնասիրված չէին, հայտնում է Medical Insider-ը:

Գիտնականները վերլուծել են 50 տարեկանից բարձր 25125 կանանց տվյալները, որոնք մասնակցել են ազգային հետազոտություններին ԱՄՆ-ում, Անգլիայում և 13 եվրոպական երկրներում: Մասնակիցները պատմում էին իրենց ընտանեկան կարգավիճակի, առօրյա գործունեության (ինչպիսին է, օրինակ, անձնական հիգիենան):

Հետազոտողները պարզել են, որ ամեն երեք կանանցից մեկը ԱՄՆ-ում մինչև 50 տարեկան միայնակ կին էր, այնինչ Անգլիայում և Արևմտյան Եվրոպայի երկրներում 5-ից 1-ը, 4-ից 10-ը Դանիայում և Շվեդիայում, 10-ից 1-ը Հարավային Եվրոպայում:

ԱՄՆ և Անգլիայի միայնակ մայրերը նաև կրթական ցածր մակարդակ ունեին:

«Միայնությունը խանգարում է կանանց կրթություն ստանալ, աշխատանքային ոլորտում հաջողությունների հասնել, ֆինանսներ տնտեսել: Այս ամենը հանգեցնում է առողջության վատթարացմանը», - նշում են գիտնաանները: