Պատվաստանյութի ընդամենը մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքի ընթացքում, պնդում են անգլիացի եւ չին գիտնականները: Նրանք պարզել են, ինչպես են գրիպի վիրուսները սպանող CD8+T բջիջները հիշում գրիպի շտամերը եւ ոչնչացնում վիրուսները, հայտնում է Xinhua-ն:

Մի խումբ գիտնականներ Մելբուրնի եւ Ֆուդանի համալսարաններից համագործակցել են դեռեւս Չինաստանում 2013 թվականի հոկտեմբերին թռչնագրիպի բռնկման ժամանակ: Այդ ժամանակ H7N9 վիրուսով վարակված մարդկանց 99 տոկոսը հայտնվեց հիվանդանոցում, 30 տոկոսը՝ մահացավ: Գիտնականները պարզեցին, որ այն մարդկանց մոտ, որոնց օրգանիզմը չէր կարող CD8+T բջիջները արտադրել, իմունիտետը անկարող էր դիմակայել վիրուսին, եւ նրանք մահանում էին:

Այդ ժամանակն նոր գաղափար ի հայտը եկավ՝ վերոնշյալ բջիջների հիման վրա ունիվերսալ պատվաստանյութ ստեղծել, որը ի զորու կլինի հաղթահարել ինչպես արդեն իսկ գոյություն ունեցող շտամերը, այնպես էլ նոր ձեւավորվող վիրուսները: Ընդ որում՝ հավանաբար, ալեւս պետք չէ պատվաստումներ անել ամեն տարի: Բացի այդ՝ կատարած աշխատանքը թույլ կտա բժիշկներին պարզել, ինչքան են ապաքինվելու շանսերը՝ պարզապես վերլուծելով նրա CD8+T բջիջները: