Երջանիկ մնալու համար պետք է ամիսը մեկ կամ երկու անգամ ճանապարհորդել: Այսպիսի եզրահանգման են ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները:
Ընդ որում՝ ամենեւին էլ պետք չէ շատ հեռու ճանապարհորդել, բավական է հանգստյան օրերն անցկացնել ընտանիքի հետ հարեւան քաղաքում: Փոխարենը պետք է այցելել այնպիսի վայրեր, որտեղ նախկինում չեք եղել:
Հետազոտողների խոսքով՝ ճանապարհորդությունները դրական են ազդում մարդու ենթագիտակցության վրա, քանի որ ամեն նոր ճանապարհորդության հետ ուղեղը նոր էմոցիաներ է ստանում, զգացումներ, տպավորություններ ու գիտելիքներ:
Միեւնույն ժամանակ գիտնականները նշում են որ չափից շատ ճանապարհորդելու դեպքում տվյալ կենսակերպը մարդու ենթագիտակցության համար սովորական է դառնում: «ՙՄարդու ուղեղը կարծես թե սովորում է մշտական դինամիկային, փոփոխություններին, այդ պատճառով այն էֆեկտը, որը ազդում է մարդու երջանկության մակարդակի վրա, թուլանում է», - նշում են հետազոտողները:






