Մայիսի 22-23-ը , Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում (Ահարոնյան 6) կկայանա «Երևանյան մաշկավեներաբանական ընթերցումներ» թեմայով միջազգային առաջին գիտագործնական երկօրյա կոնֆերանսը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում մաշկավեներաբանական ծառայության հիմնադրման 90-ամյակին։
Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու են բազմաթիվ անվանի գիտնականներ, փորձառու մաշկավեներաբաններ, առողջապահության կազմակերպիչներ, կլինիկական օրդինատորներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից։






