Քաշել, պոկել, սափրել եւ պոկել մեղրամոմի միջոցով՝ ինչի ասես չեն գնում կանայք հարթ եւ առանց մազերի լինելու համար:
Վերջերս տղամարդիկ նույնպես սկսել են ուշադրություն դարձնել իրենց արտաքինին, եւ նրանք նույնպես անհանգստացած են նրանով, ինչպես ավելի լավ հեռացնել ավելրոդ մազերը:
Մի լոնդոնյան կլինիկա հաղորդել է, որ 2012 – 2013 թթ լազերային էպիլյացիայի դիմած տղամարդկանց թիվը աճել է 86%-ով:
Տղամարդկանց մոտ մարմնի մազերի թավությունը հաճախ կապված է տեստոստերոնի շատ բարձր մակարդակի հետ:
Բայց դա միշտ չէ, որ այդպես է, քանի որ գենետիկան, տարիքը, եւ էթնիկ պատկանելիությունը նույնպես կարող են կարեւոր դեր խաղալ:
21-ամյա Լուիս Կիրտոնը՝ հաճախորդների սպասարկման խորհդատուն, տառապում է ձեռքերի, մեջքի եւ ուսերի մազերի շատ քանակությունից, տեղեկացնում է Daily Mail-ը։
Նա պատմում է « Մազերի պատճառով ինձ հեգնում էին փոքր ժամանակ, իմ կյանքը շատ դառն է եղել»:
Պարոն Կիրտոնը (լուսանկարում՝ միջամտությունից հետո) ասում է. « Հիմա ես կարող եմ նայել հայելու մեջ եւ հպարտանալ»:
«Հասակն առնելուն զուգահեռ ես ի վիճակի չէի անել բաներ, որոնք անում էին իմ հասակակից տղաները, օրինակ՝ լողալ կամ մարզասրահ գնալ: Ես ինձ թակարդի մեջ էի զգում իմ սեփական հագուստի մեջ, եւ ես ուղղակի ատում էի իմ մարմնի վերին հատվածը»:
« Ինչքան էլ որ ես սափրում էի մազերը, պոկում մեղրամոմով, ոչինչ չէր օգնում , մազերն աճում էին տասն անգամ ավելի խիտ»: Վերջիվերջո, նա որոշել է մազահեռացման կուրս անցնել:
Ժամանակի ընթացքում եւ լազերային էպիլյացիայի մի շարք այցելություններից հետո մազերի աճը զգալիորեն դանդաղում է կամ նույնիսկ դադարում:







