ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է «Թոշիբա մեդիքալ սիսթեմ» ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Սատոշի Ցունակավայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր: Հյուրերը նախարարին են ներկայացրել իրենց ընկերության արտադրանքի հնարավորությունները, բժշկական սարքավորումների առավելությունները:

Միաժամանակ, անդրադարձ է կատարվել կրթության, վերարտադրողական առողջության, այլ ոլորտներում նոր շարունակական ծրագրերի իրականացմանը:

Նշենք, որ «Թոշիբա» ճապոնական ընկերությունը Հայաստանում առողջապահության ոլորտում բժշկական սարքավորումների շուկայում ներգրաված է ավելի քան վեց տարի: