Փակելով տան դռների եւ պատուհանների անցքերը ջերմամեկուսացման համար, մենք նաեւ պահում ենք ռադոնը չորս պատի մեջ, ինչը կարող է հանգեցնել թոքի քաղցկեղի զարգացման ավելի մեծ ռիսկի, պնդում է նոր հետազոտությունը:

Փորձագետները խորհուրդ են տալիս մարդկանց օդափոխության համակարգեր տեղադրել, երբ նրանք փորձում են իրենց տանը նվազեցնել ջերմության կորուստը:

Շատ էներգոխնայողական միջոցառումներ, ինչպես օրինակ, դռնամուտքի եզրերի փակումը ժապավենով, նվազեցնում են օդափոխությունը, ասում է հետազոտության հեղինակ Պոլ Ուիլկինսոնը:

Ռադոնը հողում եւ ջրում բնական ուրանից գոյացող գազ է, որն, ինչպես հայտնի է, մեծացնում է թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Այն տարբեր քանակություններով առկա է շատ տներում, հաղորդում է  Newsmax Health-ը:

ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունը (EPA) կարծում է, որ ռադոնը նպաստում է թոքի քաղցկեղից տարեկան մոտ  21000 մահվան դեպքերին, հիմնականում ծխողների մոտ:

«Պատրաստիր ինքդ»  թեստ-հավաքածուն թանկ չէ: Եթե թեստը ցույց է տալիս տանը ռադոնի բարձր մակարդակ, ապա օդափոխության ուժեղացումը կամ ռադոնի խտության նվազման համակարգերի տեղադրումը կարող են նվազեցնել այն»,- ասաց Ուիլիամ Ֆիլդը: Նա Այովա-Սիթիում Այովայի Համալսարանի առողջապահության քոլեջում  ուումնասիրում է առողջության վրա ռադոնի ազդեցության հետեւանքները, բայց ներգրավված չի եղել նոր հետազոտության մեջ:

ԱՄՆ-ում ռադոնի վտանգի մասին քիչ բան է հայտնի, ասել է նա, եւ տների միայն 30%-ն են փորձարկվել։

Համաձայն EPA ( Շրջակա միջավայրի պաշտպանության Գործակալության) քարտեզի, Միջին Արեւմուտքի եւ Նոր Անգլիայի պետությունները, որպես կանոն , ունեն ռադոնի ամենաբարձր մակարդակները:

Ուիլկինսոնի կարծիքով տան տերերը պետք է ստուգեն  ռադոնի մակարդակը էներգաարդյունավետության արդիականացված համակարգերի տեղադրումից առաջ եւ հետո: