Քաղցկեղից բուժված երեխաների մոտ սրտային հիվանդությունների զարգացման հավանականությունը մեծ է, եւ այդ պատճառով թերապիայից անմիջապես հետո պետք է միջոցներ ձեռնարկել, պնդում են բժիշկները:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ քիմիոթերապիան վնասում է մանկական արտերիաներին՝ դրանք խոցելի դարձնելով վաղ ի հայտ եկող աթերոսկլերոզի սրտի հիվանդություններին:

 «Բժիշկները, ովքեր հետեւում են քիմիոթերապիայի օգնությամբ քաղցկեղը հաղթահարած երեխաներին, պետք է թերապիայի ավարտից անմիջապես հետո վերահսկեն ռիսկի սրտանոթային գործոնները», – կարծում է Մինեսոտայի համալսրաանի պրոֆեսոր Դոնալդ Դենգելը:

Գիտնականները հետազոտել են լեյկիմիայով կամ քաղցկեղի այլ տեսակներով տռապող 9-18 տարեկան 319 երեխաների քներակների ու զարկերակների ամրությունը, հաստությունը եւ ֆունկցիաները, համեմատել են դրանք նրանց 208 եղբայրների եւ քույրերի տվյաների հետ, ովքեր քաղցկեղ չեն ունեցել:

Վաղ տարիքում առաջացած սրտի հիվանդությունների նախանշանները, որենց մասին վկայում է զարկերակների աշխատանքի նվազումը, ավելի շատ տարածված են եղել այն երեխաների մոտ, ովքեր քաղցկեղ են ունեցել:

«Հաշվի առնելով ռիսկի բարձր գործոնը՝ քաղցկեղ ունեցող երեխաները պետք է փոխեն իրենց ապրելակերպը, որպեսզի նվազի սրտանոթային հիվանդություների ռիսկը»,- ասել Դենգելը:

Այդ փոփոխությունները պետք է ենթադրեն սրիտ համար օգտակար դիետա ու պարբերական վարժություններ:

Այնուամենայնիվ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի գնահատվի՝ կարող է կյանքի պայմանների փոփոխությունն ազդել արյունատար անոթների առողջության վրա: Միանգամայն  հավանական է, որ քիմիոթերապիայի պատճառած վնասները անդառնալի լինեն, ասել է Դենգելը:

«Չեմ կարծում, որ քաղցկեղն է պատճառը, ավելի շուտ դրա բուժումն է հանգեցնում նման խնդիրների»,- ավելացրել է նա:

Նոր փորձարկումների արդյունքում, քաղցկեղ ունեցող երեխաների սեռական հասունության շրջանի ավարտին կտան խոլեստերինն իջեցնող նյութեր, որպեսզի հասկանան՝ կարող է նվազել սրտային խնդիրների առաջացման ռիսկը:

Ինչպես նշում են հետազոտողները, այս տեսակ աշխատանքում կան որոշ սահմանափակումներ: Քաղցկեղի բուժման տարբեր եղանակների պատճառով նրանք չեն կարողացել կապել զարկերակների առողջաության փոփոխությունները քիմիոթերապիայի հետ: