Շատ մարդիկ այսօր նախընտրում են սահմանափակվել մեկ երեխայով, չնայած նրան, որ եւս մեկ երեխա ունենալը շատ լավ գաղափար է: Ահա մի քանի պատճառ՝ Ձեր երեխային փոքր քույր կամ եղբայր պագեւելու համար.
- Երկրորդ երեխայի ծնունդը կստիպի մեծ երեխային կիսվել նրա հետ նրանով, ինչի կարիքը վերջինս կարող է ունենալ: Դա նաեւ կսովորացնի նրան մարդկանց հետ հարաբերություններ հաստատել, հաղթահարել տարբեր խնդիրներ: Բացի այդ՝ հոգեբանները պնդում են, որ այն մարդիկ, ովքեր քույր կամ եղբայր ունեն, պակաս եսասեր են, քան ընտանիքի միակ երեխաները:
- Երկրորդ երեխայի լույս աշխարհ գալը, հակառակ ընդունված կարծիքի, չի ավելացնի ծնողների ուսերին եղած բեռը, այլ կնվազեցնի այն: Փոքրիկի հետ այդքան շատ խաղալու կարիք չի լինի, քանի որ երեխան կարող է խաղալ մեծ քույրիկի կամ եղբոր հետ: Իսկ ծնողները այդ ընթացքում կարող են հանգստանալ:
- Առաջին երեխայի լույս աշխարհ գալը ցանկացած ընտանիքի համար ուրախալի իրադարձություն է, սակայն երկրորդը ձեզ պակաս երջանկություն չի բերի:
- Փոքրիկ քույր կամ եղբայր ունենալու դեպքում մեծ երեխան կսովորի հարթել կոնֆլիկտային իրավիճակները: Այս հմտությունը կյանքում շատ պետք կգա:
- Երբ Դուք սովորեցնեք Ձեր երեխային, որ պետք է օգնել ուրիշներին, սրտացավ ու կարեկից լինել, նա շատ ավելի հեշտ կսերտի այս դասերը, եթե կարողանա այս ամենը կիրառել իր փոքր քրոջ կամ եղբոր նկատմամբ:






