Եղունգները շատ բան կարող են պատմել Ձեր մասին, նշում է մաշկաբան Կրիստինա Պոբլետ-Լոպեզը Քլիվլենդի կլինիկայից:

  1. Սթրես

Եղունգները, ինչպես նաեւ մազերը, կարող են սթրեսի ախտանիշներ ունենալ: Ախտանիշները տարբեր են լինում, սակայն սթրեսի դեպքում եղունգների վրա գծեր են ի հայտ գալիս:

2. Խալ կամ մելանոմա

Գույնի կամ պիգմենտացիայի առաջացումը եղունգների վրա կարող է հասարակ խալ թվալ, սակայն կարող է լինել նաեւ քաղցկեղի վտանգավոր տեսակ՝ մելանոմա: Այդ պատճառով, եթե մաշկը եղունգի տակ սեւանում է կամ դրա վրա շագանակագույն բծեր են ի հայտ գալիս, մասնագետը խորհուրդ է տալիս դիմել բժշկի:

3. Արթրիտ

Կուտիկուլների շուրջ փոքրիկ ուռուցքները կարող են արթրիտի մասին խոսել: Դրանք կարող են լինել բարորակ, իսկ հեռացնել այդ գոյացությունները կարելի է վիրաբույժի օգնությամբ:

4. Փսորիազ

Սովորաբար, փսորիազի դեպքում մաշկի վրա կարմիր բծեր են ի հայտ գալիս, սակայն այս հիվանդությունը կարող է անդրադառնալ նաեւ եղունգների վրա: Ահա մի քանի ախտանիշ, որոնք, բժիշկ Պոբլետ-Լոպեզի խոսքով, կարող են խոսել փսորիազի մասին:

• Փոսիկներ եղունգների վրա

• Բո գծեր՝ ուղղահայաց գծեր եղունգների վրա

• Մաշկի հաստացում կամ եղունգների փափլացում

• Աչքի զառնող սպիտակ բծեր եղունգների վրա (ամօանման սպիտակ բծերը, որոնք երբեմն հայտնվում են եղունգների վրա եւ շուտով անհետանում, անհանգստանալու լուրջ պատճառ չեն):

• Չորս գիծ, որոնք սկսվում են եղունգի ծայրից՝ ձգվելով դեպի կուտիկուլ:

• Կարմրացում կուտիկուլի շուրջ

5. Երիկամների հիվանդություններ

Եղունգների հետ կապված որոշ խնդիրներ (օրինակ, Բո գծեր, սպիտակ գծեր եղունգների վրա եւ այլն) կարող են խոսել երիկամների սուր կամ քրոնիկ հիվանդությունների մասին:

6. Դարյե հիվանդությունը

Սա հազվադեպ գենետիկական հիվանդություն է, որը առավել հաճախ իհայտ է գալիս դեռահաս տարիքում: Այս հիվանդության դեպքում եղունգների վրա սպիտակ կամ կարմի գծեր են ի հայտ գալիս, որոնք ձգվում են կուտիկուլից մինչեւ եղունգի ծայրը: