Շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի մահաբեր վիրուսը Հարավային Կորեայում 15 մարդ է վարակել:

Երկրի առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարության տվյալներով՝ բոլոր վարակվածները այցելել են այն հիվանդանոցը, որտեղ գտնվելիս է եղել 68-ամյա կորեացին, ով առաջինն է վարակվել այդ վիրուսով:

Նա վարակվել է Սաուդյան Արաբիա կատարած այցելության ժամանակ: Հիվանդներից մեկը զինծառայող է : «Ռենհապ» գործակալության տեղեկություններով, նրա 30 ծառայակիցները կարանտինի մեջ են, գրում է ՏԱՍՍ-ը:

Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է խատանքային խումբ ստեղծել երկրում մահաբեր վիրուսի դեմ պայքարելուի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս պահին գրանցվել է 1116 վարակման դեպք: 423 մարդ մահացել է: Առաջին անգամ վիրուսը հայտնաբերվել է 2012թ. Սաուդյան Արաբիայում: Գրիպի վիրուսի նման նա տարածվում է օդակաթիլային ճանապարհով: