ԱՄՆ-ում իրականացվել են աղիքների քաղցկեղի բուժման սկզբունքորեն նոր մեթոդի փորձարկումները: Այս մեթոդը ենթադրում է, որ հիվանդի օրգանիզմում պետք է տեղադրվեն փոքրիկ ռադիոկատիվ գնդակներ: Դրանք փոքր ռետինե գնդակներ են, որոնք իրենց տարամագխով փոշու հատիկից էլ փոքր են: Դրանք տեղադրվում են ուռուցքին անմիջապես մոտ եւ ռադիոակտիվ ճառագայթում իրականացնում, որն է ոչնչացնում է քաղցկեղի բջիջները:
Կլինիկական հետազոտություններին աղիքների քաղցկեղով տառապող 530 մարդ է մասնակցել: Նրանց կեսը բուժում է ստացել այսպես կոչված միկրոսկոպիկ ռադիոթերապիայի միջոցով, իսկ մյուս կեսը դասական բուժում է ստացել:
Ընդհանուր առմամբ, առաջին խմբի հիվանդների մոտ հաջողվել է 20.5 ամսով կասեցնել քաղցկեղի զարգացումը, այնինչ վերահսկիչ խմբում այդ թիվը կազմել է 12.6 ամիս: Հետազոտությունը շարունակվել է վեց տարվա ընթացքում: Որոշ հիվանդներ, որոնք բուժվում էին այս մեթոդով, կարողացան ապրել 5 տարուց ավել:
Իսկ այս բուժումը 13 տարի առաջ առաջինն ընդունած հիվանդը դեռեւս ողջ է: Ռետինե այդ գնդակներում պարունակվում է ռադիոակտիվ իզոտոպ իտտրիում 90: Այն հասցվում է անմիջապես ուռուցքի արյունատար անոթներ հատուկ կաթետերի միջոցով, որն էլ տեղադրվում է աճուկի շրջանում:






