Հայաստանում կնորացվեն ուլտրաձայնային հետազոտության սարքավորումները եւ կվերապատրաստվեն համապատասխան մասնագետները։ Այս մասին հունիսի 1–ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
«Ժամանակակից ՈՒՁՀ–սարքերը շատ ավելի կատարելագործված են, բայց դրանց վրա պետք է ավելի պատրաստված մասնագետներ աշխատեն», – ասաց նա։
Անհրաժեշտ սարքավորումը Հայաստանը ստանում է ԱՄՆ–ից՝ հումանիտար ծրագրի շրջանակում։ Բժշկության բնագավառում ամերիկյան մենեջերներից մեկի՝ Prime Healthcare ընկերության օպերացիոն տնօրեն Մայքլ Սարյանի աջակցության շնորհիվ Հայաստանը՝ տարբեր երկրների շահառուների հերթում՝ առաջիններից մեկը սարքավորում ընտրելու հնարավորություն է ստանում։






