Քաջարանում հեպատիտ C-ի բռնկման մեղավորները պետք է խստորեն պատժեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նշված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ առողջապահության նախարարությունն օգնում է քննությանը մասնագիտական մասով: «Կարծում եմ՝ դատարանը կպարզի եւ արդար կերպով կպատժի մեղավորներին»,-հայտարարել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ ավելի քան 16 հիվանդներ գտնվում են մշտական վերահսկողության տակ, իսկ նրանց բուժման բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Հիշեցնենք, որ հունվարին Քաջարանի քաղաքային հիվանդանոցում հեպատիտ C-ի զանգվածային վարակման դեմք է արձանագրվել: