Այսօր՝ հունիսի 2-ին, նշվում է առողջ սնվելու եւ սննդային ավելորդություններից հրաժարվեու օրը: Այս տոնը «ծնվել է» 2011-ին որպես յուրօրինակ ռուսաստանյան պատասխան ամերիկյան տոներից մեկին, որը կոչվում է Ազգային օր, երբ կարող ես ուտել այն, ինչ ցանկանում ես: «Շատակերության օրվան» հակառակ նախաձեռնություն առաջ քաշվեց «Սննդային ավելորդություններից հրաժարվելու օր»: Այս նախաձեռնությունը շատ կարճ ժամանակահատվածում լայն աջակցություն գտավ:
Տոնի հիմնական առաքելությունը հասարակության ուշադրությունը սնվելու մշակույթի վրա հրավիրելն է: Գաղտնիք չէ, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց թիվն օրեցօր աճում է: Դրա պատճառները թաքնված են կյանքի ամենատարբեր կողմերում՝ վնասակար սննդային սովորություններ, հոգեբանական կախվածությունն սննդից, հակասական տվյալներ այս կամ այն մթերքների վնասակար կամ դրական կողմերի մասին…
Շատ հաճախ մենք ուտում ենք ոչ թե այն պատճառով, որ սոված ենք կամ սննդային նյութերի կարիք ունենք, այլ որովհետեւ դժգոհ ենք կյանքից, եւ սթրեսային իրադրություններում հանգստանալու այլ միջոց չենք գտնում: Սնունդն այս դեպքում ծառայում է ոչ թե ֆիզիոլոգիական, այլ էմոցիոնալ կարիքների բավարարմանը:
Այս ամեն բացասաբար է անդրադառնում առողջության վրա, աճում է ճարպակալման հետ կապված խնդիրների քանակը:






