ԱՄՆ 51-ամյա բնակչուհին դատարանի որոշմամբ $100 մլն անհավնական թվացող հատուցում է ստանալու իր օրգանիզմում տեղադրված պրոլենային ցանցի դեֆեկտների համար: Պրոլենային ցանցը տեղադրվել էր սեռական օրգանների պրոլապսը եւ սթրեսային ամիզապահությունը բուժելու համար:
Նյու Յորքի բնակչուհի Դեբորա Բարբային 2009-ին Boston Scientific ընկերության արտադրած պրոլենային ցանց էր տեղադրվել: Սակայն սպասվող դրական էֆեկտի փոխարեն կինը բախվեց լուրջ բարդացումների հետ:
Նա փորձեց ազատվել սարքավորումից, սակայն, չնայած երկու իրականացված վիրահատության, պրոլենային ցանցի մասերը դեռեւս շարունակում են մնալ նրա օրգանիզմում, ինչն էլ սուր ցավեր է առաջացնում: 2011-ին կինը դատական հայցով է հանդես եկել ընդդեմ Boston Scientific-ի, եւ դատարանը որոշում կայացրեց, որ ընկերությանը կնոջը պետք է $100 անհավանական հատուցում վճարի:
Boston Scientific-ի ներկայացուցիչը նշում էր, որ ընկերությունը դեմ է այս որոշմանը եւ պատրաստվում է բողոքարկել այն: Հարկ է նշել, որ ընկերությունը վերջերս բախվել է այդօրինակ բազմաթիվ այլ դատական գործերի հետ եւս: Անցած ամիս ընկերությունը պնդում էրմ որ 2 970 դատակական հայցով վճարելու է մոտ $19 միլիոն:






