Անցած յոթ օրվա ընթացքում մերձարեւելյան կորոնավիրուսի շնչառական համախտանիշով (MERS) վարակվածների թիվը Հարավային Կորեայում հասել է 25-ի: Բացի այդ՝ երկրում ի հայտ են եկել այդ վիրուսի առաջին երկու զոհերը: Անցած գիշեր հիվանդության հետ կապված բարդացումներից մահացել է 58-ամյա կինն ու 71-ամյա տղամարդը, հայտնում է առողջապահության եւ սոցիալական ապահովման նախարարությունը:

Կատարվածի հետ կապված Սեուլում գումարվել է նախարարների խորհրդի արտահերթ նիստ, որին ընթացքում քննարկվել են վիրուսը դեմ պայքարելու հնարավոր միջոցները:

Ավելի վաղ՝ հունիսի 1-ին, կարանտին էր տեղափոխվել վիրուսակիրների հետ կոնտակտ ունեցած 682 մարդ:

Առաջին անգամ MERS վիրուսը հայտնաբերվել է մարդու մոտ 2012 թվականին: Դրանից հետո աշխարհի 23 երկրներում այս հիվանդությամբ վարակման 1142 պաշտոնապես հաստատված դեպք է գրանցվել: Վիրուսով պայմանավորված մահացության մակարդակը կազմում է 40 տոկոս: