Նոր թերապիան կարող է կասեցնել մաշկի քաղցկեղի` մելանոմայի զարգացումը մեկ տարով: Roche դեղագործական ընկերությունը այժմ նոր միջոց է փորձարկում, որը համատեղվում է արդեն իսկ օգտագործվող եւ գոյություն ունեցող բուժման մեթոդի հետ:
Խոսքը կոբիմետինիբեի մասին է` նոր միջոցի, որը, նշjալ դեղագործական ընկերության ներկայացուցիչների խոսքով, կարող է արդիականացնել հակաքաղցկեղային ակտիվությունը` վեմուրաֆենիբի հետ մեկտեղ օգտագործվելու դեպքում: Ինչպես ցույց տվեցին փորձարկումները, այս համատեղումը դրական արդյունքներ է արձանագրել այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում մելանոման չեն բուժել, ինչի արդյունքում այն թեւակոխել է իր զարգացման վերջին փուլը:
Կոմբինացված այս թերապիայի արդյունքում հնարավոր էր դառնում կասեցնել հիվանդության զարգացումը մեկ տարով: Իսկ դա շատ ավելի երկար է, քան այն արդյունքը, որը արձանագրվում է ներկայումս կիրառվող բուժման օգնությամբ: Երկու դեղորայքի համատեղ ակտիվությունը թույլ տվեց ակտիվացնել բջջային ուղիների որոշակի երկու հատված: Արդյունքը եղավ թերապիայի արդյունավետությունը, հիվանդների կյանքի որակի ու տեւողության դրական փոփոխությունները:






