Անգլիայի Համբերսայդ բնակավայրում երկու տարեկան երեխային խլել են ծնողներից, որից հետո նրան մեկ այլ ընտանիք է որդեգրել: Իսկ այս ամենի պատճառն այն էր, որ այն տանը, որտեղ փոքրիկն ապրում էր, միշտ լի էր ծխախոտի ծխով: Երեխային ընտանիքից վերցնելու հիմնական պատճառը հենց այն էր, որ իշխանությունները մտահոգվել էին նրա առողջությամբ:
Սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների խոսքով` սենյակում այնքան ինտենսիվ ծուխ էր, որ նա դժվարությամբ էր կարողանում շնչել: Բացի այդ` տունը կեղտոտ էր, իսկ սանիտարական նորմերի մասին այստեղ վաղուց չէին հիշում: Ընտանեկան գործերով դատարանի նիստի ընթացքում պարզ դարձավ, որ երեխան արդեն իսկ ինհալյատորի անհրաժեշտություն ունի, քանի որ տառապում է շնչառական խնդիրներով:
Բուժքույր Ջուլիա Ալենը պատմեց, որ այս աստիճան «ծխեցրած տուն» իր կյանքի ողջ ընթացքում երբեք չի տեսել: Մանկատան բուժքուր Էմմա Գրինն էլ հավելեց, որ տունը լի էր աղբով, իսկ գետնի վրա գցած էին ծխախոտի դատարկ տուփերը, հատնում է BBC ռուսաստանյան ծառայությունը:
Դատավորին հայտնեցին, որ երեխայի հայրը տառապում էր հոգեկան խնդիրներով, իսկ հոկտեմբերին արված անալիզը նրա արյան մեջ կոկաինի հետքեր հայտնաբերեց: Տունը լքված տեսք ուներ, այնտեղ նաեւ առարկաներ էին հայտնաբերվել, որոնք խոսում էին այն մասին, որ տանտերը թմրանյութեր է օգտագործում:
Դատավոր Լուիզա Պեմբերտոնը որոշում կայացրեց երեխային հանձնել որդեգրման այլ ընտանիք:






