Տոկսոպլազմի բավականին տարածված մակաբույծը կարող է վատթարացնել դպրոցականների մտավոր կարողությունները՝ մասնավորապես այն ոլորտներում, որոնք առնչվում են ընթարցանության եւ որեւէ ինֆորմացիա հիշելու հետ, պարզել են ամերիկացի գիտնականները:

Ինչպես գրում է իր հոդվածում Անգելիկո Մենդին Այովայի համալսարանից (ԱՄՆ) Toxoplasma gondii մակաբույծը բազմանում է կատուների աղեստամոքսային համակարգում, սակայն կարող է ապրել նաեւ մարդու օրգանիզմում: Իսկ ահա արտաքին միջավայրում տոկսոպլազմը հայտնվում է կատուների կղանքի միջոցով:

Այս մակաբույծը հետաքրքիր է նրանով, որ կարող է փոխել վարակված մարդկանց վարքագիծը՝ ուղեղում քիմիական փոփոխություններ առաջ բերելով: Տոկսոպլազմով վարակվելը կարող է նպաստել դեպրեսիայի զարգացմանը, սուիցիդալ մտքերի ի հայտ գալուն, ոչ ռացիոնալ արարքներին: Տոկսոպլազմով վարակված է երկրագնդիի բնակչության մեկ երրորդը, սակայն ուժեղ իմունիտետով մարդկանց դեպքում մակաբույծը պարզապես զգացնել չի տալիս:

Մենդին ու նրա գործընկերները համեմատել են տոկսոպլազմի առկայությունը պարզող թեստի  եւ 12-16 տարեկան 1755 դպրոցականի մաթեմատիկական կարողություննները, ընթերցողական հմտությունները, ինֆորմացիայի հիշելու կարողությունը ստուգող թեստերի արդյունքների հետ:

Հետազոտողները նկատել են, որ կոգնիտիվ ունակությունները վատթարացումը կապված էր տոկսոպլազմով վարակված լինելու հետ: Ընդ որում՝ շատ կարեւոր գործոն էր երեխաների օրգանիզմում վիտամին E-ի պարունակությունը: Տոկսոպլազմով վարակված եւ վիտամին E-ի պակաս ունեցող երեխաների կոգնիտիվ ունակություններն ավելի շատ էին տուժում: