Ամերիկյան գիտնականները սենսացիոն բացահայտում են արել: Մարդու օրգանիզմը երրորդ ուղեղ ունի, եւ գտնվում է այն աղեստամոքսային համակարգում:

Հետազոտողների մի խումբ Կոլումբիայի համալսարանից ուսումնասիրություն է իրականացրել, որի հիման վրա կարելի է պնդել, որ, գլխուղեղից եւ ոսկրածուծից բացի, մարդը նաեւ աղիքային ուղեղ ունի, որն աշխատում է գլխուղեղից եւ ոկրածուծից անկախ:

Հետազոտողները նշում են, որ աղիքային ուղեղը պատասխանատու է աղեստամոքսային համակարգի աշխատանքի համար: Ընդ որում՝ երրորդ ուղեղի գոյության հիմնական ապացույցն այն է, որ գլխուղեղի կամ ոսկրածուծի հետ կապը կորցնելու դեպքում նույնիսկ աղեստամոքսային համակարգը շարունակում է իր բնականոն գործունեությունը:

Բացահայտման հեղինակները համոզված են, որ պետք է շարունակել հետազոտություններ: Տվյալ պահին տարբեր ուսումնասիրություններ են ընթանում, որոնց միջոցով գիտնականները պլանավորում են պարզել, ինչ գաղտնիքներ է թաքցնում աղիքային ուղեղը: Փորձագետները համոզված են, որ իրենց գիտափորձը լրացուցիչ խթան կհաղորդի գիտության զարգացմանն առհասարակ: Սակայն առայժմ գիտնականները դեռ պետք է ապացուցեն իրենց այս տեսությունը: