Թբիլիսիի №139 հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի տաս աշակերտ թունավորվել են անհայտ նյութով: Նրանցից երեքը հոսպիտալացվել են, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Բժիշկները չեն կարողանում պարզել թունավորման պատճառը: Նրանց խոսքով՝ բոլոր դպրոցականները նույն ախտանիշներն ունեն՝ գլխապտույտ, թուլություն, սրտախառնոց, սակայն դա սննդային թունավորում չէ եւ ոչ էլ գազային ինտոկսիկացիա, ինչպես հայտնում են դպրոցականների ծնողները:
Այս պահին դպրոցի շենքի մոտ ոստիկանության ստորաբաժանումներն են: Ծնողները դպրոցի տնօրինությունից պահանջում են հնարավորինս շուտ պարզել, ինչն է միեւնույն դասարանի միանգամից տաս երեխաների թունավորման պատճառը:






