Տվյալ հոգեկան խանգարումը երբեմն ի հայտ է գալիս դեռահաս տարիքում: Դրան բնորոշ են տրամադրության, էներգիայի մակարդակի եւ ակտիվության տատանումները: Երկբեւեռ խանգարում ունեցող մարդիկ իմպուլսների վերահսկման խնդիր ունեն: Դրա արդյունքում ավելանում է ինքնասպանության ու հոգեմետ դեղերի չարաշահման հավանականությունը, գրում է Psych Central-ը:
Յելի համալսարանի բժշկական դպրոցի իրականացրած նոր հետազոտությանը մասնակցել է երկբեւեռ խանգարմամբ 37 դեռահաս եւ 35 առողջ դեռահաս: Մասնագետները երկու անգամ (2 տարվա ընդմիջմամբ) սկանավորել են կամավորների ուղեղը եւ նկատել, որ եկրբեւեռ խախտում ունեցող երիտասարդների ուղեղի զարգացումը տարբերվում էր առողջ դեռահասների ուղեղի զարգացումից: Մասնավորապես, տարբերությունը կայանում էր աջ կղզյակի կառուցվածքի մեջ:
Այս հատվածի խանգարումներ ունեցող դեռահասների քանակը շատ ավելի քիչ էր՝ վերահսկիչ խմբի կամավորների համեմատ: Սակայն երկբեւեռ խանգարում ունեցող երիտասարդները ավելի շատ գորշ նյութ էին կորցրել, քան առողջ կամավորները: Բացի այդ՝ երկբեւեռ խախտում ունեցող երիտասարդների դեպքում չէր ավելանում սպիտակ նյութի մեջ առկա միացությունների քանակը, որը ձեւավորվում է ուղեղի նորմալ զարգացման դեպքում:






