Գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ գենետիկորեն են հակված վաղ մայրանալուն: Այս հատկությունը նրանք փոխանցում են իրենց դստրերին: Այս եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի եւ Նիդեռլանդների գիտնականները՝ իրենց հայրենակից կանանց գենոմների վերլուծությունից հետո: Հետազոտության արդյունքները լույս են տեսել PLoS One ամսագրում:

Գիտնականները փորձում էին պարզել, ինչքանով են կանանց գեներն ազդում նրանց առաջին երեխայի լույս աշխարհ գալու ժամկետների եւ երեխաների քանակի վրա: Այս նպատակների համար նրանք օգտագործել են 4300 արյունակցական կապ չունեցող հոլանդացի կանանց տվյալների բազան, ինչպես նաև 2400 երկվորյակների տվյալները՝ TweensUK բրիտանական ռեեստրից:

: Գեները պատասխանատու են երեխաների ընդհանուր քանակի 10 տոկոս տարբերության համար, ինչպես նաեւ տարիքային տարբերության 15 տոկոսի համար:

Արձանագրված արդյունքները վկայում են այն մասին, որ վաղ մայրանալը ժառանգած առավելություն է:

Բժշկության ոլորտում արձանագրած առաջընթացն ու կյանքի ներկայիս որակը թույլ են տալիս կանանց երեխա ունենալ շատ ավելի վաղ, սակայն նրանք չեն շտապում դա անել ժամանակակից հասարակությունում ձեւավորված կարծրատիպերի պատճառով:

 «Հասարակության պարտադրած ստանդարտներն ու կենսամիջավայրը հանգեցնում են նրան, որ կանայք չեն շտապում ընտանիք կազմել՝ կանգնելով ապագայում առանց երեխաների մնալու վտանգի առջեւ: Էվոլյուցիայի եւ գենետիկայի տեսանկյունից՝ ժամանակակից աղջիկների մոտ երեխաները պետք է ավելի շուտ ծնվեն՝ մեր նախնիների համեմատ: Բայց մենք, ցավոք, հակառակ պրոցեսն ենք տեսնում», - նշեց հետազոտության հեղինակ Մելինդա Միլսը: