Ամֆետամինները կարող են երիտասարդացնել ուղեղը, նշում են Մակս Պլանկի համալսարանի գիտնականները: Նոր գիտափորձի ընթացքում նրանք կամավորներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբում ընդգրկվել են տարեց կամավորները, իսկ երկրորդ խմբում՝ երիտասարդ մարդիկ: Բոլոր մասնակիցներին դեկստրոամֆետամինի փոքրիկ չափաբաժին են տվել, որը երբեմն օգտագործվում է նարկոլեպսիայի ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշի բուժման  համար, հաղորդում է The Daily Mail-ը:

Այնուհետեւ մասնագետները սկանավորել են կամավորների ուղեղը, մինչ վերջիններս աշխատանքային հիշողության հետ կապված թեստեր էին անցնում: Այնուհետեւ սկանավորումը եւս մեկ անգամ են իրականացրել այն բանից հետո, երրբ կամավորները պլասեբո են ընդունել: Հետազոտողները նկատել են՝ դեկստրոամֆետամինի ընդունումից հետո տարեց մարդկանց ուղեղի ակտիվությունը ավելի փոփոխական է դարձել: Դա զուգակցվում էր աշխատանքային հիշողության բարելավման հետ:

Գիտնականների խոսքով՝ դեկստրոամֆետամինը խթանում է դոֆամինի՝ հաճույքի հետ կապված նեյրոմեդիատորի ձեւավորումը: Այսպես, դատելով ամենից, ստիմուլյատորը դրական է անդրադառնում տարեց մարդկանց կոգնիտիվ ֆունկցիաների վրա: Սակայն մասնագետները դեռեւս չեն շտապում իսկապես դեկստրոամֆետամին նշանակել հիվանդներին: Սկզբի համար անհրաժեշտ է հավելյալ հետազոտություններ անցկացնել՝ համոզվելու համար, որ այս միջոցը իսկապես անվտանգ է եւ արդյունավետ: