ԱՄՆ վիրաբույժները շաքարից ու դիաբետից տառապող 55-ամյա պացիենտին իրականացրել են գանգի դոնորական ոսկորների, մաշկի, երիկամների եւ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման վիրահատություն: Հայտնում է The Telegraph-ը:

Ջեյմս Բոյսեն անունով պացիենտը տառապում է քաղցկեղային ուռուցքի հազվադեպ տեսակով՝ լեյոմիսարկոմայով: Բացի այդ՝ 5 տարեկան հասակում նրա մոտ ախտորոշվել էր շաքարային դիաբետ: Քիմիաթերապիան հյուծեց տղամարդու գանգի ոսկորները, իսկ իմունիտետը կասեցնող դեղորայքը թույլ չէր տալիս օրգանիզմին վերակագնվել հասցրած վնասներից:

Ավելի քան 50 բժիշկներից կազմված խումբը բացառիկ վիրահատություն է իրականացրել, որը տեւել է ավելի քան 15 տարի: Արդյունքում  Ջեյմս Բոյսենը ստացել է գանգի ոսկորներ, մաշկ, երիկամ ու ենթաստամոքսային գեղձ:

Բժիշկ Ջեսսի Սելբերը (Jesse Selber), որը ղեկավարում էր վիրահատությունը, նշեց որ վիրաբուժության արդյունքները «իրապես բացառիկ կլինիկական արդյունք են», քանի որ բժիշկները ստիպված եղան միկրովիրաբուժության տեխնոլոգիաներ կիրառել:

Պացիենտը հիվանդանոցում երկու շաբաթ անցկացրեց, ինչից հետո դուրս գրվեց: