Ստատինները, որոնք նախատեսված են արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար, բավականին լուրջ հակաքաղցկեղային հատկանիշներ ունեն: Պարզվեց, որ այս նյութերը կողմնակի ազդեցություն ունեն, որը կայանում է չարորակ ուռուցքների հյուսվածքների աճի կանխարգելման մեջ՝ որոշ հորմոնների ակտիվությունը կասեցնելու հաշվին:

Յելի համալսարանի հետազոտություններից մեկի ընթացքում, որին մասնակցել են 150 հազար կանայք, պարզվեց, որ ստատինների ընդունումը նվազեցնում է կանանց՝ քաղցկեղից մահանալու վտանգը 22 տոկոսով՝ այն կանանց համեմատ, որոնց խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներ չէին նշանակում: Արդյունքը մի փոքր տատանվում էր քաղցկեղի տեսակի հետ կապված, սակայն վերաբերվում էր այս հիվանդության գրեթե բոլոր դրսեւորումներին: Այսպես, ապացուցվել է, որ որ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց շրջանում մահվան հավանականությունը նվազում էր 40 տոկոսով: Ձվարանների քաղցկեղի դեպքում այդ ցուցանիշը 42 տոկոս էր կազմում, աղիքների քաղցկեղի դեպքում՝ 43 տոկոս, իսկ ահա ոսկորների քաղցկեղից մահանալու հավանականությունը նվազում էր մի ամբողջ 55 տոկոսով:

Քաղցկեղից մահանալու հավանականությունն, այսպիսով, նվազում էր մեկ հինգերորդով: Ստատիններն իրենց ակտիվությամբ կարելի է համեմատել քիմիաթերապիայի հետ:

Մեկ այլ հետազոտության շրջանակներում Ռուտգերսի ինստիտուտի գիտնականները վերլուծել 22 հազար տղամարդկանց առողջական տվյալները: Արդյունքում արձանագրվել է քաղցկեղի մահանալու հավանականության 43 տոկոս նվազեցում: