Միկրոկենսաբանները VirScan նոր տեխնոլոգիա են ներկայացնել, որը թույլ է տալիս մեկ կաթիլ արյան միջոցով իմանալ ամեն ինչ մարդու մոտ երբեւէ եղած վիրուսների մասին: Այս մասին է գրում Science-ը:
Նոր տեխնոլոգիան իրենից շատ հզոր եւ ոչ թանկ (25 դոլար) սարքավորում է ներկայացնում, որը կոչված է ուսումնասիրել, թե ինչպես է մարդու վիրոմը (նրա օրգանիզմը պոտենցիալ ախտահարող բոլոր վիրուսները) փոխազդում նրա իմունային համակարգի հետ:
Գիտնականները 206 վիրուսների սինթետիկ մոդելներ են ստեղծել: Այնուհետեւ արյան անալիզ վերցրել 600 մարդկանցից (Պերու, ԱՄՆ, Հարավային Աֆրիկա, Թայլանդ): Այդպիսով նրանք կարողացան պատկերացում կազմել պեպտիդների՝ հակամարմինների հետ համագործակցելու 106 տարբերակների մասին:
Պարզվեց, որ մարդկանց մեծամասնությունը իրենց կյանքի ընթացքում վարակվում է մոտավորապես 10 վիրուսներով, սակայն որոշ մարդկանց մոտ դրանց քանակը հասնում էր 84-ի: Նշվում է, որ VirScan-ը կարող է օգնել բժիշկներին բացահայտել որեւէ վիրուսի հետ կոնտակտի եւ շատ տարիներ հետո ի հայտ եկած հիվանդության միջեւ եղած կապը:






