Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ բակտերիաները թշնամի են: Սակայն մի քանի տրիլիոն միկրոօրգանիզմներից, որոնք ապրում են մարդու օրգանիզմում, կան նաեւ այնպիսիք, որոնք օգտակար են: Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալասարանի մասնագետների հետ մեկտեղ գենետիկորեն մոդիֆիկացված բակտերիաների շտամեր են ստեղծել, որոնք կարող են ախտորոշել քաղցկեղն ու շաքարային դիաբետը արյան մեզի նմուշով:
Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետ Սանգիտա Բխաթիան եւ նրա գործընկերները որոշել են օգտագործել բակտերիաները՝ հաշվի առնելով դրանց՝ չարորակ գոյացություններ թափանցելու հատկությունը:
Որպես ուսումնասիրության օբյեկտ գիտնականներն ընտրել էին ոչ պաթոգեն Escherichia coli Nissle 1917 բակտերիան, որը հիմնականում ավելացնում են կաթնամթերքի մեջ՝ մարսողական համակարգի աշխատանքը բարելավելու համար: Այս միկրոօրգանիզմի գենոմը մոդիֆիկացվել էր այնպես, որ ուռուցքի բջիջներ հանդիպելիս Escherichia coli Nissle 1917-ը LacZ բնական ֆերմենտ էր արտանետում:
Մասնագետները մոդիֆիկացված այս բակտերիաները ներարկել են չարորակ գոյացություններ ունեցող կրծողներին, ինչից հետո կրծողների մեզի անալից իրականացնում: Ինչպես հայտնում է «Science Translational Medicine» ամսագրում լույս տեսած հոգդվածը, չարորակ գոյացություններով կրծողների դեպքում LacZ-ի առկայությունը մեզի մեջ ուղեկցվում էր դրա գույնի փոփոխությամբ: Դեղինից այն կարմիր էր դառնում: Ս. Բհաթիի խոսքով՝ այս մեթոդը թույլ է տալիս ախտորոշել լյարքի քաղցկեղային ուռուցքները, թե դրանք չեն գերազանցում մեկ քառակուսի միլիմետրը:
Կենսաքիմիկոս Ժերոմ Բոնեի ղեկավարությամբ (Մոնպելյեի համալսարան, Ֆրանսիա) իրականացված երկրորդ հետազոտության շրջանակներում գրեթե նույն մեթոդի միջոցով մասնագետները կարողացան ախտորոշել շաքարային դիաբետը: Մասնագետները մոդիֆիկացրել են բակտերիաներն այնպես, որ այն արտանետում է կարմիր ֆլուորեսցենտ սպիտակուց՝ հայտնվելով գլյուկոզայի բաձր պարուկանությամբ միջավայրում:
Այս դեպքում Escherichia coli-ը չէին ներարկում մարդու օրգանիզմ, այլ ավելացնում մեզի նմուշներին: Ինչպես նշեցին գիտնականները, այս մեթոդը շատ ավելի ճշգրիտ է, քան լաբորատոր ախտորոշումը: Այն նաեւ կարող է արդիական լինել այն դեպքերում, երբ չկա դասական ախտորոշում իրականացնելու հնարավորություն:






