Ցավազրկողներն ու բենզոդիազեպիանային տրանկվիլիզատորները բարձրացնում են սպանություն գործելու հավանականությունը, նշում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի մասնագետները: Հավանաբար, այս դեղամիջոցները ագրեսիվ են դարձնում: Մասնագետները վերլուծել են սպանության համար դատապարտված 959 մարդկանց նշանակված դեղերը, գրում է Science World Report-ը:

Անմիջական կապ հակապսիխոտիկ դեղորայքի եւ սպանություն գործելու վտանգի միջեւ գիտնականները չեն բացահայտել: Սակայն հակադեպրեսանտներ ընդունելու արդյունքում հանցագործ դառնալու հավանականությունն աճում էր 31 տոկոսով: Բենզոդիազիպինը, որն օգտագործվում է տագնապայնության ու անքնության բուժման համար, ավելացնում են այդ ռիսկը 45 տոկոսով: Սակայն այս տեսանկյունից ամենավտանգավոր դեղորայքը ցավազրկողներն էին: Օպիոօիդ անալգետիկների ընդունումը 92 տոկոսով ավելի հավանական էր դարձնում սպանություն գործելը:  Հակաբորբոքային դեղորայքը նույն ռիսկն ավելացնում էր 206 տոկոսով: