Ամիոտրոֆիկ լատերալ սկլերոզը ավելի հազվադեպ է հանդիպում երկրորդ տիպի դիաբետ  ունեցողների մոտ, քան բնակչության շրջանում առհասարակ: Այս եզրահանգման են եկել լայնածավալ հետազոտության հեղինակները, որի արդյունքները ներկայացված են JAMA Neurology ամսագրում:

Ինչպես գրում է ScienceDaily-ն, ավելի վաղ տվյալներ էին ձեռք բերվել անոթային ռիսկի գործոնների եւ ամիոտրոֆիկ լատերալ սկլերոզի զարգացման ցածր հավանականության միջեւ կապի մասին: Սակայն այս հիվանդությունից պաշտպանելու գործում երկորդ տիպի դիաբետի ունեցած ավանդը մինչ այժմ ստույգ հասկանալի չէր:

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են 3650 դանիացի պացիենտների տվյալները, որոնց մոտ 1982-2009 թվականներին ամիոտրոֆիկ լատերալ սկլերոզ է ախտորոշվել: Վերահսկիչ խմբում ընդգրկվեցին 365 հազար առողջ մարդիկ:

Հեղինակները պարզել են, որ այս սկլերոզի բացահայտումից երեք տարի առաջ դիաբետն ախտորոշվել է 9294 մարդկանց մոտ: Ընդ որում՝ սկլերոզի այս տեսակն ունեցողների մեջ 55 մարդ տառապում էր երկրորդ տիպի դիաբետով:

Գիտնականները եզրահանգման համաձայն՝ հենց դիաբետն է, այլ ոչ ճարպակալումը կապված ամիոտեւոֆիկ սկլերոզի զարգացման ցածր հավանականության հետ: Հետազոտության հեղինակները ընգծում են, որ առաջին տիպի շաքարային դիաբետը, ընդհակառակը, սկլերոզի նշյալ տեսակի զարգացմանը նպաստող գործոն է: Նրանք խոսքով՝ ստացած տվյալները թույլ կտան  ընդուպ մոտենալ էներգետիկ մետաբոլիզմի՝ սկլերոզի նշյալ տեսակի պաթոգենեզում ունեցած դերի ընկալմանը: