Շատ մարդիկ կարծում են, որ գեղեցիկ ծերանալը միֆ է, սակայն կան բազմաթիվ օրինակներ՝ այն մարդկանց, ովքեր եւ վաթսուն, եւ յոթանասուն տարեկանում սեքսուալ տեսք ունեն, եւ ահա թե որն է գաղտնիքը:
1. Սպորտ
Կարդիովարժությունները շատ օգտակար են ավելորդ քաշի դեմ պայքարելու համար, սակայն տարիքի հետ մենք ոչ այնքան գեղեցիկ կազմվածքի, որքան ուժեղ մկանների կարիք ունենք: 30-ից հետո մենք սկսում ենք կորցնել մկանային զանգվածը (ամեն 10 տարի 5 տոկոս), եւ մենք պետք է պահպանենք մեր մկանները: Հենց այդ պատճառով գեղեցիկ ծերանալու համար ուժն ու դիմացկունությունը ամրապնդող վարժություններ են պետք:
2. Սթրես
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ սթրեսը արագացնում է ծերանալու գործընթացը բջիջների մակարդակով: Դուք արտաքնապես կարող եք նույնիսկ 10 տարի ավելի մեծ երեւալ մշտական սթրեսի պատճառով:
3. Ափսոսանք
Դժվար է առաջ շարժվել, եթե Դուք մշտապես հետ եք նայում: Սովորեք Ձեր իսկ սխալների վրա եւ դադարեք ափսոսալ այն ամենի համար, ինչը այլեւս չեք կարող փոխել:
4. Հետաքրքրասիրություն
Ամեն օր պետք է մի նոր բան սովորել եւ պահպանել հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Այս ամենը երիտասարդացնում է մարդուն եւ նրա աչքերում փայլ արթնացնում:
5. Մակիաժ
Շատերը սխալմամբ կարծում են, որ տարիքի հետ կնոջը ավելի շատ կոսմետիկա է պետք գալիս, սակայն իրականում դա այդպես չէ: Կոսմետիկան Ձեզ ոչ բնական կդարձնի եւ չի երիտասարդացնի:
6. Պոզիտիվ
Կարելի անվերջ բողոքել տարիքից եւ դրանով պայմանավորված հիվանդություններից, սակայն ոչ մի դեպքում չի երիտասարդացնի Ձեզ: Նայեք կյանքի լուսավոր կողմին՝ իմունային համակարգը ամրապնդելով եւ երկարացնելով կյանքը: Դրա մեջ համոզված են բոլոր գիտնականները:
7. Առողջ քուն
Տարիքի հետ շատ դժվար է դառնում առողջ քուն պահպանել, սակայն դա պետք է գերակա նպատակ դառնա Ձեզ համար: Գիտնականները նշում են, որ ֆրանսիացի կանայք, որոնք դիմում են ֆեյսլիֆթինգի, լավ քունը համարում են երիտասարդության գլխավոր բանալին: Ֆրանսուհիները միջինում քնում են օրական 9 ժամ:
8. Ճիշտ սննդակարգ
Մի շարք մաշկաբանների կարծիքով՝ սննդակարգն ազդում է մաշկի եւ տարիքային փոփոխությունների վրա, քանի որ մարդը հիմնական վիտամիններն ու միներալները ստանում է սննդի, այլ ոչ թե սննդային հավելումներից: Փորձեք ավելի շատ օգտագործել բնական վառ գույնով մթերքներ, քանի որ դրանք հարուստ են A, C, E, D եւ K վիտամիններով:
9. Կերպար
Տարիքի հետ մեր արտաքին տեսքը փոխվում է, սակայն մենք չպիտի վախենանք դրանցից եւ պայքարել դրանց դեմ: Օրինակ, Ջորջ Քլունին նշել է, որ երբեք չի ներկել իր մազերը: Ինքը Կլունին հենց այն մարդկանցից է, ովքեր շատ գեղեցիկ են ծերանում:






