Հունվարի 25-ին «MPMS» ընկերության և «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» համատեղ ջանքերով մեկնարկեց «Օգնության ձեռք» նախագիծը, որի շրջանակում Վանաձորի «Հույսի Տուն» ինտերնատ այցելեց բժիշկների թիմը:
Այցի նպատակն էր առաջին փուլով բուժզննում իրականացնել «Հույսի Տուն» ինտերնատում ապրող շուրջ 90 ծերերի, որից հետո ապահովել տարեցների հետագա բուժումն, անհրաժեշտության դեպքում՝ նաև հոսպիտալացումը:
Նախագծին էին միացել Շենգավիթ ԲԿ, Ավանգարդ ԲԿ, Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնը, Վիտալայն ախտորոշիչ կենտրոնը, որոնք աջակցեցին նախագծին ինչպես դեղորայքով այնպես էլ մասնագետների ապահովմամբ:
Նախագիծը բաց է և առաջիկայում համալրվելու է նոր կամավոր մասնագետներով:
««Օգնության ձեռք» նախագիծը պատրաստ է իրականացնելու բուժզննում ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում՝ ցուցակագրելով առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, որոնց համար հետագայում կփնտրենք հովանավորներ, դեղորայքի, բուժման և/կամ վիրահատության ծախսերը հոգալու նպատակով»,- ասաց NEWS.am Medicine-ին MPMS ընկերության համահիմնադիր Անուշ Բադալյանը:
[gallery id=10]






