Մերձարեւելյան կորոնավիրուսի ռեսպիրատոր համախտանիշով վարակվածների թիվը Հարավային Կորեայում հասել է 50-ի: Ավելի վաղ հաստատվել է վիրուսից մահվան 4 դեպք: Այս մասին է հայտնում Reuters-ը`հղում անելով երկրի առողջապահության եւ բարեկացության նախարարությանը:

Հիվանդության տարածումը կասեցնելու նպատակով Հարավային Կորեյաում փակվել է ավելի քան 900 դպրոց:

Ներկայում երկրի իշխանությունները խորհուրդ են տալիս վարակվածներին դուրս չգալ տնից: Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, ոստիկանությունը սպառնում է ուժով իզոլացնել վարակվածներին հանրային վայրերում նրանց գտնվելու պարագայում: Խիստ միջոցներ են ձեռնարկվելու նաեւ այն մարդկանց դեմ, որոնք սուտ լուրեր են տարածում ինֆեկցիայի մասին:

Երկրի նախագահ Պայ Կըն Խեն նախօրեին հոսպիտալ է այցելել, որտեղ խահվում են են կորոնավիրուսով վարակվածները: Նա կոչ արեց ժողովրդին հավատալ, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ ինֆեկցիայի տարածումը կանխելու համար:

Ավելի վաղ Հարավային Կորեայի կառավարությունը հայտարարել էր մահացու վտանգավար այս վիրուսի դեմ պայքարի օպերատիվ խումբ ստեղծելու մասին: Խմբում պետք է ընդգրկվեն առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, բժիշկները, փորձագետները: Պլանավորվում է նաեւ որոշել, թե որ բժշկական հաստատություններ են ուղեգրվելու վարակվածները: Ներկայումս այն հիվանդանոցների անունները, որտեղ պահվում են կորոնավիրուսով վարակվածները, չեն հրապարակվում՝ չնայած նրան, որ դա է պահանջում հասարակությունը: