Ամռանը հանգստանալու ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն այրվածքներ չստանալուն, այլեւ սեռական խնդիրներից խուսափելուն. այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողներին ասաց մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը։
«Հայաստանում սեռավարակության մակարդակը համեմատած հարեւան երկրներին ավելի ցածր է, բայց սա չի նշանակում, որ հանգստի մեկնողները կարող են բարձիթողի վիճակում գտնվել»,-ասաց Հովհաննիսյանը։
Մասնագետը խորհուրդ է տալիս ծովափում պատահական հարաբերություններ ունենալուց առաջ պաշտպանիչ միջոցներ կիրառել. «Սեռական վարակների դեպքում կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը։ Ուստի կապ չունի դուք գտնվում եք Հայաստանում, թե հարեւան որեւէ այլ երկրում, խնդրից խուսափոլու համար պետք է պաշտպանվել»։






