Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում եւ Ճամբարակ քաղաքում  ժամը  19:30-ի դրությամբ  սննդային թունավորման   հետեւանքով հայտնաբերվել է 55 տուժած,  որոնցից  51-ը` Վահան  գյուղից է,  4-ը` Ճամբարակից: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նաժարարությունը։

Նշենք, որ 55–ից 33-ն է հոսպիտալացված , որոնցից  3-ը Ճամբարակից են, 30-ը` Վահան գյուղից:

Ամբուլատոր պայմաններում բուժում է ստանում 22 տուժած:

Նոր տուժածներ հայտնաբերելու նպատակով բակային համայցերը շարունակվում են:  Հիվադների վիճակը մեծ մասամբ գնահատվում է միջին ծանրության:

Մասնագետները մշտական կապի մեջ են ՀՀ ԱՆ գլխավոր  ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի հետ:  ՀՀ ԱՆ ենթակայության եւ մարզային կառույցների մասնագետները տեղում վերահսկում են իրավիճակը:

Աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահությա նախարարի անմիջական հսկողությամբ: