Շատ մարդիկ այնքան են հոգնում օրվա ընթացքում, որ երեկոյան պարզապես ուժ ու ցանկություն չունեն այսպես կոչված «ամուսնական պարտականությունների» կատարման համար:
Ինչպես նշեց սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում, մեր ժամանակի սթրեսներն ու հիպոդինամիայն իսկապես բացասաբար են անդրադառնում զույգերի սեռական կյանքի վրա: Երբեմն ժամանակի սղության պատճառով մարդիկ միշտ հետաձգում են սեքսը, եւ շուտով դա սովորություն է դառնում, իսկ օրգանիզմում սկսում է կասեցվել սեռական ցանկությունը, ինչի արդյունքում մարդը ինքն էլ չի հասկանում, ինչպես է «սառչում»:
Տղամարդկանց մոտ այս խնդիրը շատ ավելի սուր է, քան կանանց մոտ:
«Որոշ անալիզների համար կարեւոր է իմանալ, թե երբ է մարդը վերջին անգամ սեռական հարաբերություն ունեցել՞ Երբեմն լինում է՝ հարցնում ես նրան, իսկ նա չի էլ հիշում», - պատմեց բժիշկը:
Իսկ ի՞նչ անել, եթե բոլոր առօրյա հոգսերից հետո սեքսի համար ոչ ժամանակ է մնում, ոչ էլ ուժ:
Սեւադա Հակոբյանի խոսքով՝ երկարատեւ աշխատանքային օրվանից հետո քնելուց առաջ պետք է մի փոքր զբոսնել: Այդպիսի զբոսանքը կթարմացնի օրգանիզմը սեռական ակտից առաջ:
Իսկ եթե դա այս կամ այն պատճառով հնարավոր չէ, մասնագետը խորհուրդ է տալիս սեքսով զբաղվել առավոտյան:
«Չի կարելի մտածել, որ գիշերվա ընթացքում սեքսում զբաղվելը ավելի ճիշտ է կամ ավելի լավ», - նշեց Սեւադա Հակոբյանը՝ հավելելով, որ առավոտյան օրգանիզմը թարմ է, հանսգտացած, իսկ թեստոստերոնի մակարդակն էլ շատ ավելի բարձր է, քան գիշերը:






