Լոնոդոնի  վերին ատյանի դատարանը պարտավորեցրել է Great Ormond Street հիվանդանոցին 13- ամյա Մաիշա Նաջիբի ընտանիքին 2.8 միլիոն ֆունտ փոխհատուցում վճարել: Հիվանդանոցի աշխատակիցը, ինչպես հաղորում է Daily Mail-ը, շփոթել են ներարկիչները եւ երեխայի ուղեղի մեջ սոսինձ ներարկել:  Ներարակումը աղջկա ուղեղին անդառնալի վնաս է պատճառել:

Երեխան գամված է շարժասայլակին, եւ նրա ֆիզիկական եւ մտավոր ունակություններն ամբողջությամբ սպառված են:

Բացի դրանից, դատարանի որոշմամբ, հիվանդանոցը երեխայի ծնողներին տարեկան պետք է 383 հազար ֆունտ վճարի երեխայի խնամքի համար: Երբ լրանա Մաիշայի 19 տարին, փոխհատուցումը ավելանալու է  մինչեւ 423 հազար ֆունտ տարեկան:

Երեխան հիվանդանոց էր պառկել երեք տարի առաջ հազվադեպ հիվանդության կապակցությամբ՝ «խճճվող» զարկերակներ եւ երակներ: Բժիշկներն աղջկան կատարել են անոթների անցքերը խցանող նյութի եւ անվտանգ ներկանյութի ներարկում, որի շնորհիվ  հնարավոր է եղել հետեւել արյունատար համակարգի վիճակին:  Բոլոր ներարկումների համար օգտագործվել են միանման ներարկիչներ: