«Բուժարար Ադամս»  («Պատչ Ադամս») ֆիլմը, որի գլխավոր դերը կատարում է Ռոբին Ուիլյամսը, նկարահանվել է շատ տարիներ առաջ, սակայն այն մինչ օրս բազմաթիվ երկրպագուներ ունի: Իսկ ի՞ն չէ մտածում ինքը Պատչ Ադամսը այդ ֆիլմի մասին:

Ֆիլմը, հանրահայտ հիվանդանոցային ծաղրածուի կարծիքով, շատ… թույլ է: Եվ սկզբում այն զարմացրեց Ադամսին նրանով, որ իր մասին նկարահանված ֆիլմի անվանման մեջ չկային «սեր» կամ «խաղաղություն» բառերը: Ադամսը դիտել է ֆիլմը 19 տարի առաջ եւ մոռացել դրա մասին: Սակայն այս ամբողջ ընթացքում նա անընդհատ բազմաթիվ նամակներ էր ստանում, որոնց մեջ մարդիկ պատմում էին, թե ինչպես ֆիլմը ոգեւորեց նրանց այս կամ այն ճանպարհն ընտրելու հարցում: Այդ ժամանակ Ադամսը չէր հասկանում, ինչով է այդ ֆիլմը այդքան դուր գալիս բոլորին: Միայն շատ տարիներ անց նա, կրկին նայելով ֆիլմը, հասկացավ, որ մարդիկ, հավանաբար, նույնպես կարոտ են բարության եւ սիրո, եւ նույնիսկ այսպիսի հասարակ ֆիլմը կարող է ոգեւորել նրանց:

Բացի այդ՝ Պատչ Ադամսի քաղաքական հայացքները ֆիլմում եւս արտացոլված չեն, ինչը նույնպես դուր չեկավ հայտնի հիվանդանոցային ծաղրածուին:

Ռոբին Ուիլյամսի հետ Պատչ Ադամսը ծանոթ է եղել: Ֆիլիմի նկարահանումների ժամանակ նրանք շատ ժամանակ են անցկացրել միասին եւ դերասանը նայում էր, ինչպես է աշխատում բժիշկը: Ավելին՝ Ուիլյամսի ինքնասպանությունը չզարմացրեց բժշկին:

«Նա ծայրաստիճան ինտրավերտ էր, իսկ ես՝ ծայրաստիճան ինտրավերտ», - նշեց բժիշկը: